Տոկիոյի ամառային խաղերի մասնակից մարզիկ – մարզուհիներին կարգելվի ինքնակամ դուրս գալ օլիմպիական ավանից: Դրա համար հարկավոր է հատուկ թույլտվություն: Մարզիկներին և պաշտոնատար անձանց կարգելվի ներկա լինել այլ մարզաձևերի մրցումներին:
Օլիմպիական ավան կարելի կլինի ժամանել մրցման մեկնարկից միայն հինգ օր առաջ, իսկ մեկնումը պետք է տեղի ունենա մրցավարտին հաջորդող 48 ժամում:
Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / առաջարկում է, որ խաղերի բոլոր մասնակիցները պատվաստվեն Ճապոնիա մեկնելուց առաջ: